Առաքում և վերադարձ

Երևան քաղաքի ողջ տարածքում առաքման ծառայությունն արժե 1000 դրամ։ Երևան քաղաքից դուրս առաքման գումարը հաշվարկվում է ըստ կմ-ի, 1 կմ՝ 100 դրամ սկսած Ձեր հասցեին մոտ գտնվող մասնաճյուղից։ Պատվերը ստանալիս անհրաժեշտ է ստուգել առաքված ապրանքատեսակը, տեսքը, քանակը: Եթե առաքման պահին ապրանքի համար վճարումն արդեն արված է, ապա ապրանքը հանձնվում է պատվիրատուին: Առաքիչն իրավունք ունի չհանձնել ապրանքը, եթե չի կատարվել վճարումը:

Հանրային սնունդը ենթակա չէ հետ վերադարձի: Spitakgar.am ընկերությունը պատրաստ է հետ վերցնել միայն այն պարագայում, երբ Ձեր կատարած պատվերի փոխարեն դուք ստացել էք այլ պատվեր: Նման պարագայում, հարկավոր է կապ հաստատել օպերատորի հետ՝ +374 43 00 01 56
հեռախոսահամարներով՝ պարտադիր ճշտելու օպերատորից հետ վերադարձի պատճառները: Ապրանքը վերադարձնելուց անհրաժեշտ է ներկայացնել վճարման անդորրագիրը, ապրանքն անվնաս և չօգտագործված վիճակում՝ օրիգինալ, անվնաս փաթեթավորմամբ: Ապրանքը վերադարձնելուց հետո գումարը վերադարձվում է նույն եղանակով, ինչ եղանակով, որ կատարվել է վճարումը: